Սիրեցեալ եղբայր այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէիսի

Իրանի նորընտիր նախագահ

 

Սպահանի հայոց թեմի ժողովականութեան, հայ համայնքի եւ անձամբ իմ անունից ջերմօրէն շնորհաւորում եմ Ձերդ գերազանցութեան, Երկրի մեծարգոյ հոգեւոր առաջնորդ Սէյէդ Ալի Խամենէիին եւ Իրանի ժողովրդին՝ Իրանի 13-րդ նախագահական ընտրութիւններում Ձեր արձանագրած յաղթանակի կապակցութեամբ:

Աղօթում եմ առ բարձրեալն Աստւած՝ Իրանի զարգացման եւ վերելքի ուղղութեամբ Ձեր բոլոր ծրագրերի իրականացում եւ նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու եւ դժւարին պաշտօնում:

 

Սիփան Եպս. Քէչէճեան

Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի